«Հրապարակ». Ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից՝ Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչև մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձինք։
Մասնավորներում «բրոնյա» ստացած մարդկանց որակավորել են իբրև «կարևոր մասնագետներ», որոնց գործունեությունը հույժ անհրաժեշտ է երկրին և չի կարող պատերազմական իրավիճակում կանգնել, ուստի նրանք ենթակա չեն հավաքագրման։
Նշենք, որ պետությունը «բրոնյա» է տալիս կոնկրետ մարդկանց, ում բացակայությունը կարող է խաթարել տվյալ հիմնարկի աշխատանքները, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ պետական և թե՛ մասնավոր ոլորտներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները