Առաջիկայում Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն
Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը: Էրմենիհաբերի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ռուսաստանի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Թե երբ ու որտեղ այն կկայանա, դեռ պետք է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները», - նշել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան