Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավը կցուցադրվի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում
Այս օրերին Մոսկվա քաղաքի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում ընթանում են «Выбор Добычиной» խորագրով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին և արդեն Մոսկվայում է:
Ռուսական արվեստի թանգարանից հայտնում են, որ ցուցահանդեսը նվիրված է առաջին ռուս պրոֆեսիոնալ պատկերասրահի կազմակերպիչ Նադեժդա Եվսեևնա Դոբիչինային և նրա գործունեությանը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կկայանա ս.թ. հունիսի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան