Հնարավոր դեֆոլտը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ ԱՄՆ դոլարի և երկրի տնտեսության համար
ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ ԱՄՆ դոլարի և երկրի տնտեսության համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին գրել է տնտեսագետ Սքոթ Մակդոնալդը «National Interest»-ի հոդվածում։
Նրա կարծիքով՝ նման իրավիճակը ծանր կանդրադառնա ամերիկացի ժողովրդի և աշխարհում ԱՄՆ դիրքի վրա։ Հնարավոր դեֆոլտը խթան կհանդիսանա «համաշխարհային առաջատար արժույթի գահից դոլարի տապալմանը»։
Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան և այլ երկրներ արդեն սկսել են առևտուր իրականացնել այլ արժույթներով: Դա, ըստ Մակդոնալդի, մեծապես կապված է Մոսկվայի վրա Վաշինգտոնի սանձազերծած տնտեսական ճնշման հետ։
«Քաղաքական կամքի բացակայության պատճառով առաջացած դեֆոլտը, անշուշտ, կնպաստի դոլարի տապալմանը։ Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը կզրկվի գանձապետական պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեսքով անվերջ փող տպելու հնարավորությունից»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետական պարտքի վերաբերյալ բյուջետային համաձայնության է եկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին