Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեղեկացնում է․
«Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։
Հանդիպման ընթացքում կարևորվեց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողության շարունակական բարելավման անհրաժեշտությունը։
Նախարարը ներկայացրեց առկա իրավակարգավորումներն ու փաստացի իրավիճակը։
Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվեց առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով»։
Հարակից հրապարակումներ`
- Թաղանթապատում ունեցող ապակիների հարցով Մեսրոպ Առաքելյանը դիմել է ՆԳ նախարարին
- Այսօր գրեթե հնարավոր չէ թաղանթապատված դիմապակիով մեքենա գտնել. ՃՈ պաշտոնյա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան