Թյուրքական պետությունների կազմակերպությունը սեփական արժույթի հիմնադրամ է ստեղծում
Թյուրքական պետությունների կազմակերպութունը հիմնում է արժույթի միջազգային սեփական հիմնադրամը։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս քայլը թյուրքական պետությունների միջև տնտեսական ինտեգրումն ապահովելու տեսանկությունից բավական կարևոր քայլ է համարվում:
Թյուրքական ներդրումային այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակը տեղակայվելու է Թուրքիայի երկրորդ մայրաքաղաք համարվող Ստամբուլում:
Կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրը (Թուրքիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Ղրղզստան), ստեղծված հիմնադրամի նախնական կապիտալի ձևավորման համար պետք ներդնի 100 մլն դոլար, որի արդյունքում էլ կապիտալը կկազմի 500 մլն դոլար:
Հիմնադրամի գործունեության ժամկետը սահմանվել է 20 տարի, սակայն կարող է նաև երկարաձգվել: Հիմնադրամի նախագահը նշանակվելու անդամ երկրների հերթականությամբ՝ 4 տարի պաշտոնավարման սկզբունքով:
Նշենք, որ հիշյալ հիմնադրամի ստեղծման մասին լուրերը թուրքական լրատվամիջոցներում որակվում են այնպիսի քայլ, որի արդյունքում Թուրքիան կշահի, իսկ Արևմուտքը՝ կապշի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին