Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում, շինաշխատանքներով պայմանավորված, կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ուստի շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝
• 08.00-08.45
• 13.00-14.00
• 18.00-18.30
Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
Տեղեկացվում է նաև, որ և շինարարական, և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին