Մետրոն ու տրանսպորտն աշխատեն ավելի երկար. 9-րդ դասարանի աշակերտի առաջարկը՝ Ավինյանին
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից իրականացվեց «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառում: Միջոցառման շրջանակում ավագանու անդամների փոխարեն հանդես եկան Երևանի տարբեր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները։
Աշակերտները վեր հանեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր՝ բակային խաղահրապարակներ, քաղաքային տրանսպորտ, թափառող շների համար կացարանների կառուցում, ինքնագլորներով ոչ ճիշտ ճանապահով երթևեկել, հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներ և այլն։ Հնչեցին նաև տարբեր առաջարկներ։
Աշակերտներից մեկը խնդրանք- առաջարկով դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ երկարացնել հասարակական տրանսպորտի, մետրոյի աշխատանքի ժամերը հատկապես ամառային ամիսներին։ Տ. Ավինյանն ասաց, որ այդպես էլ լինելու է։
«Բացի այն, որ տրանսպորտը, մետրոն ավելի ուշ ժամերին աշխատելու են, Երևանը գիշերային ժամերին շատ ավելի լուսավոր է լինելու»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա