Վաղուց անցել են «հայրենիքը հեռվից սիրելու» ժամանակները․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Արդյո՞ք ազնիվ է հայրենասիրություն քարոզել, ազատագրական շարժում քարոզել, իսկ այդ նույն ընթացքում Գրին քարտի համար գրանցվել։
Ես կարծում եմ, վաղուց անցել են «հայրենիքը հեռվից սիրելու» ժամանակները։
Ես գիտեմ, ես վստահ եմ, որ Հայաստանից բացի այլ տեղ չեմ բնակվի, որովհետև Հայաստանը կա, քանի դեռ իր զավակները ապրում և արարում են հենց Հայաստանում։
Հ.Գ. Հաջորդ գրառումս որդեծնության մասին է լինելու։
Իսկ ովքեր այս գրառումից հետո ատելությամբ են լցվելու իմ հանդեպ, խնդրեմ, արդեն սովոր եմ»։