Արցախից 14 հիվանդ ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հարակից հրապարակումներ`
- Վերականգնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխումը ՀՀ բժշկական կենտրոններ
- Կարմիր խաչի մեքենաներ այսօր Լաչինի միջանցքով չեն անցել. Ամատունի
- Արցախի ԱՆ. Ադրբեջանը պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել
- Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում. Գեղամ Ստեփանյան
- Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան
- Արցախից 7 հիվանդ «Կարմիր խաչի» միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան
- Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան