Բլինքեն. ՆԱՏՕ-ի երկրները Կիևին օգնություն կտրամադրեն հուլիսին կայանալիք գագաթնաժողովի համար
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտադիր են մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը հայտարարել Ուկրաինային քաղաքական և նյութական օգնության «պատկառելի փաթեթ» տրամադրելու մասին: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մինչև Վիլնյուսում (ՆԱՏՕ) առաջնորդների հաջորդ գագաթնաժողովը մենք և մեր ընկերներն ակնկալում ենք տրամադրել ինչպես քաղաքական, այնպես էլ նյութական օգնության շատ պատկառելի փաթեթ», -ասել է Բլինքենը Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում։
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է հուլիսի 11-12-ը Վիլնյուսում։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հաստատել է Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին հարվածելու լուրերը
- Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդից հայտարարել են «նույնիսկ վաղը» հակահարձակում սկսելու հնարավորության մասին
- Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ կայացել է Միշել-Բլինքեն հեռախոսազրույցը
- Բլինքենը եզրափակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան