Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 1-ին, ժամը 07:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Իդեալ» խանութ սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ն., ծնված 2002 թ․) և «Opel» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Mercedes-Benz», «Opel» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաներին. «Opel» (վարորդ՝ Ա. Մ.) մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
Վարորդ Ն.-ն, ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1998 թ․) և Ա. Ե.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են երկու «Opel» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին