Ինչու՞ հենց հիմա, երբ գերագույն շանտղան Քիշնևում վարում է դավաճանական բանակցություններ.Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Պիտի խոստովանեմ, որ շատ-շատերս ու այդ թվում ես ինքս, անփորձ դեռահասի պես կերանք նիկոլականների պատրաստած «տեղեկատվական խայծը»՝ ի դեմս Դիլիջանի քրեականի պետի ու 16-ամյա անչափահասի պատմության։
Պատմությունն իհարկե իրական է, ոստիկանի արարքն էլ իհարկե շանտղություն է, բայց հարց է առաջանում՝ ինչու՞ հենց էսօր։ Ինչու՞ հենց հիմա, եթե դեպքը տեղի է ունեցել ապրիլի սկզբներին։ Ինչու՞ հենց հիմա, երբ գերագույն շանտղան Քիշնևում վարում է դավաճանական բանակցություններ ու նախապատրաստում է Հայաստանի երկրորդ ու վերջնական կապիտուլյացիան։ Չգիտեմ՝ մեր սև թուղթը այսօ՞ր են ստորագրելու, թե՝ ոչ, բայց որ նիկոլականները «տեղեկատվական աղմուկի» միջոցով վարպետորեն շեղեցին ցանցերի ուշադրությունը համեմատաբար երկրորդական-երրորդական հարցի վրա՝ դա փաստ է։ Ինչ էլ ստորագրի՝ արդեն էական չէ - բոլորս մեզ զբաղեցրեցինք Դիլիջանի քրեականի պետով, իսկ պրոիշխանական գործիչներն էլ մեծ աղմուկով «մտան թեմայի մեջ» ու սկսեցին այն ծավալել ու խորացնել…»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը
- Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
- Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են․ Ոստիկանություն
- Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար. Մանրամասներ՝ ՔԿ-ից
- Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. ArmLur.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան