Վրաստանի վարչապետ. Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունները բխում են տարածաշրջանի շահերից
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, դրանք համապատասխանում են ողջ Անդրկովկասի շահերին։ Այսօր Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Կարծում եմ՝ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում է մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր, միջնորդական դեր խաղաց 2021 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո:
Ըստ էության, մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որոնք ընթանում են համապատասխանաբար Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով. Փաշինյանն ու Ալիևն արդեն Քիշնևում են
- Քիշնևում այսօր նախատեսված է Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև հանդիպում