Այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին․ Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«Ուրեմն պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցը 16-ամյա երեխային դաժանաբար ծեծի է ենթարկել շուրջ երկու ամիս առաջ, իսկ նրա նկատմամբ այս պահին արդեն քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով, որ իբրև թե զղջացել է, հասկացել է կատարածը, ուստի ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու կարիք չի եղել։ Նախ, ես վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է և բավարար քննությամբ միանշանակ հերքվել է ծանր հանցանք հանդիսացող խոշտանգման՝ պաշտոնատար անձի կողմից որոշակի նպատակներով բռնություն գործադրելու հանգամանքը։ Բացի այդ, ակնհայտ է, որ այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին։
Որպես ասածիս հավաստիության փաստարկ՝ բերեմ ընդդիմադիր գործիչ, փաստաբան, ԵՊՀ դոցենտ Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման օրինակը, ում ևս մեղսագրվում է ոչ մեծ ծանրության հանցանք՝ իբրև թե սպառնացել է իրեն ավտոմեքենայից դուրս քաշող պարեկին՝ ասելով, որ կխփեմ ուշքդ կեթա։
Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ վարույթի նյութերը շուտով պատրաստվում են մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, իսկ նրան ու ոստիկանության քրեականի պետին մեղսագրվող արարքները նույնիսկ համեմատելի չեն, անձերի մասին էլ չասեմ։ Եվ սա միակ օրինակը չէ…»։
Հարակից հրապարակումներ`
- Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են․ Ոստիկանություն
- Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար. Մանրամասներ՝ ՔԿ-ից
- Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. ArmLur.am
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան