Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով. Փաշինյանն ու Ալիևն արդեն Քիշնևում են
Այսօր Մոլդովան հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կմասնակցեն պետությունների և կառավարությունների 50 ղեկավարներ, Եվրամիության անդամներ և ոչ անդամներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարությունը:
Մոլդովան հյուրընկալում է 49 պետությունների և կառավարությունների ղեկավարների ԵՄ երկրներից, երկրներից, որոնք գտնվում են դեպի ԵՄ մուտք գործելու տարբեր փուլերում, ինչպես նաև այն երկրներից, որոնք պաշտոնապես չեն հայտարարել համայնքին միանալու իրենց կուրսի մասին (գոնե դեռևս ոչ), ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը։
Գագաթնաժողովին մասնակցում է նաև ԵՄ ողջ ղեկավարությունը՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բացի այդ, գագաթնաժողովի շրջանակում այսօր նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:
Ներկայում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունում է պատվիրակներին, ովքեր ժամանում են Բուլբոակա գյուղ: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արդեն ժամանել են։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արդեն հանդիպել են հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան