Քըլըչդարօղլուն պարզաբանումներ է տվել իր հրաժարականի վերաբերյալ
Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած երկրորդ փուլի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի պարտությունից հետո լուրեր են շրջանառվում, թե նա հրաժարական է տալու։
Էրմենիհբերի փոխանցմամբ «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քըլըչդարօղլուն, սակայն, նշել է, որ ներկուսակցական որևէ խնդիր ու լարվածություն չկա։
«Միասին կխոսենք, կորոշենք մեր ճանապարհային քարտեզը»,- ասել է 75-ամյա Քըլըչդարօղլուն։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ իշխանությունները կեղծ տեսանյութերով են իրականացրել ողջ քարոզարշավը (նկատի է ունեցել իբր քրդերի հետ նկարահանած տեսանյութը-խմբ․) և ընդգծել, որ «Ժողովրդահանրապետական»-ը շատ խորը արմատներ ունեցող կուսակցություն է։
«ԺՀԿ-ում ամեն կարծիք ու միտք հանգիստ ընդունվում է, քննարկվում և համապատասխան որոշում կայացվում։ Երբ հստակ որոշում լինի, մենք կտեղեկացնենք նաև հանրությանը»,- եզրափակել է խոսքը Քըլըչդարօղլուն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան