18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կարող են կամավոր հիմունքներով անցնել պարտադիր զինվորական ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է տարածել, որով իրազեկվում է իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգը:
Հոլովակին ուղեկցող գրառումում ասվում է. «Օրենսդրական նախաձեռնությամբ` 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կարող են կամավոր հիմունքներով անցնել 6-ամսյա պարտադիր զինվորական ծառայություն՝ ավարտին ստանալով 1 միլիոն դրամ պատվովճար կամ հնարավորություն՝ պայմանագրային ծառայության անցնելու «Պաշտպան հայրենյաց» ծրագրով»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա