Sukhoi Superjet 100 ինքնաթիռը Մոսկվայի երկնքում կորցրել է կառավարումը
Rossiya Airlines ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Հստակեցվում է, որ օդանավը ավտոմատ կառավարման մասնակի կորուստ է ունեցել։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել.
Մայիսի սկզբին արտակարգ ծառայությունները հայտնել էին, որ Ստամբուլ-Դոմոդեդովո երթուղու մարդատար ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Սոչիի օդանավակայանում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները