Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թ. քարտեզները. Փաշինյան
«Հանդիպման ժամանակ կատարված ևս մեկ քայլն այն էր, որ կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975 թվականի քարտեզները»,- Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հնգակողմ հանդիպման արդյունքները:
Նրա մեկնաբանմամբ՝ այն նշանակում է, որ արվել է ևս մեկ քայլ վերահաստատելու 29800ք/կմ տարածքային ամբոջականությունը և 86.6 հազար ք/կմ ամբողջականությունը՝ ոչ թե ճշգրիտ, այլ որպես հիմք
Փաշինյանը նաև հայտնեց, որ մանրասը քննարկվել է ԼՂ քաղաքացիների իրավունքների և անվտանգության վերաբերյալ բանակցությունների մասով, որտեղ ԵՄ միջնորդ գործընկերներն էլ են դիրքորոշում հայտնել:
Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 12-ից ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ կլինեն Վաշինգտոնում, իսկ հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիների բացման հետ կապված եռակողմ հանդիպում է նախատեսվում Մոսկվայում, Շառլ Միշելն էլ ցանկություն է հայտնել աշնանը Իսպանիայում հնգակողմ հանդիպում կազմակերպել:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք. Փաշինյան
- ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը
- Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան