Ավետիք Իշխանյան․ Այսօր էլ բոլորս անհանգիստ մտածում ենք․․․
Իրավապաշտպան ավետիք Իշխանյանը գրում է․
«ԱՆՀԱՆԳԻՍՏ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Հայ ժողովրդի, հուսով եմ՝ մեծամասնությունը, վարչապետ-դավաճանի ամեն ուղևորությանը անհանգիստ է հետևում․․․Անհանգիստ ենք, սպասելով հերթական դավաճանական անակնկալի, այն կլինի հերթական պայմանավորված պատերազմ՝ նոր զոհերով, Արցախի ուրացում, Հայաստանի տարածքներրի հանձնում, թե համաձայնություն՝ Զանգեզուրի միջանցքի։Նման ղեկավար, համոզված եմ, չի եղել ողջ համաշխարհային պատմության մեջ։ Այո՛, տարբեր ազգեր, ժողովուրդներ, ունեցել են դավաճաններ, բայց ոչ՝ դավաճան ղեկավար, այն էլ ավելի քան 5 տարի։Այդ դավաճան-ճիվաղն արդեն 5 տարուց ավելի, վաճառում է մեր հայրենիքը, զոհաբերում մեր տղաներին և մենք չենք կարողանում, ոչ միայն նրան ․․․, այլև վռնդել։
Այսօր էլ բոլորս անհանգիստ մտածում ենք․ « Տեսնես Քիշնևում հերթական ի՞նչ դավաճանական փաստաթուղթ , եթե ոչ ստորագրելու, ապա դրա մասին հայտարարելու է ճիվաղը»։
Բավ է մտածել և անհանգստանալ, պետք է շուտափույթ միավորվել և անցնել վճռական գործողությունների»։
Հարակից հրապարակումներ`
- Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
- Քիշնևում Փաշինյանը զրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
- Շառլ Միշելը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն Քիշնևում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը