«Հրապարակ». Փոխվարչապետերի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ինչ է քննարկվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդելի հետ կապված տեխնիկական մանրամասները:
Օվերչուկի խոսքով, Հայաստանը հնարավորություն է ստանալու Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ, Իրան դուրս գալ. «Սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այն տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում»։
Սա հենց Ալիևի պահանջած միջանցքն է, պարզապես այն կոչվելու է ճանապարհ։ Իշխանական շրջանակներում վերջին օրերին խոսում են, որ Փաշինյանը չի կարող մերժել միջանցքի տրամադրումը, որն Ադրբեջանից առավել պահանջում է Ռուսաստանը: Բայց հնարավոր է՝ Փաշինյանը ճանապարհը կարճաժամկետ՝ 3 կամ 5 տարի ժամանակով տրամադրի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում