Ով պետք է պաշտպանի երեխաների իրավունքները
«Ես համարում եմ, որ Հայաստանը ամենապաշտպանված երկիրն է, ես իմ երեխային միայնակ թողնում եմ՝ իջնի բակ, մի փոքր որ մեծացավ, արդեն միայնակ դպրոց կգնա»,-մանուկների պաշտպանության օրվան նվիրված Panorama.am-ի հարցմանն ասաց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ վստահ է՝ առաջին հերթին պետք է ծնողները պաշտպանեն.
«Եթե խոսքը գնում է իրավական առումով, չեմ կարող գնահատական տալ, բայց, կարծում եմ, որ ծնողները պետք է առաջին հերթին դա անեն, որովհետև կարող է ընտանիքում այդ իրավունքները չպաշտպանվեն»։
Հարցվողների մի մասն էլ վստահ է, որ Հայաստանում երեխաների, և, առհասարակ, մարդկանց իրավունքները պաշտպանված չեն։
«Հայաստանում, նույնիսկ, մեր իրավունքները պաշտպանված չեն, երեխաներինը ոնց կլինեն»,-ասաց քաղաքացին։
«Ոչ ամբողջովին, բայց բաներ կան, որ ազգային մտածելակերպի հետ կապված պահպանվում են։ Սկսած պետությունից, վերջացրած անհատով. խախտվում են այնտեղ, որտեղ կա չգիտություն և ուժի կիրառության առավելություն»,-հավելեց մեկ այլ քաղաքացի։
Քաղաքացիներն Արցախում ապրող մանուկներին մաղթեցին ուժ, խաղաղ երկինք և սեփական երկրում մանկությունը վայելելու իրավունք. «Արցախի մանուկներին ցանկանում եմ ունենալ սեփական երկիր»։
«Մաղթում եմ, որ ամեն վարկյանն իրենց մանկության վայելեն, սովորեն և առաջ գնան, չունենան դժվարություն իրենց իրավունքներն իրացնելու մեջ»։
«Շատ մտահոգված եմ, բայց չգիտեմ՝ ինչով օգնել։ Մաղթում եմ, որ շուտ լուծվեն այս հարցերը, ովքեր որ ավելի մոտ են կանգնած և ունակ են, գործեն»,-ասաց քաղաքացին։