Ամռանը երեխաների սննդակարգում պետք է ավելի շատ սպիտակուցներ, մրգեր և բանջարեղեն ներառել. սննդաբան
Շատ ծնողներ նկատում են, որ հենց ամռան են իրենց երեխաների քաշն ավելանում, ուստի այս ժամանակահատվածում կարևոր է հետևել երեխայի սնունդին և ճիշտ սննդակարգ կազմել նրա համար։ «Life»-ին ասել է սննդաբան, առողջ սննդի ոլորտի փորձագետ Տատյանա Մեշչերյակովան:
Սննդաբանը նշել է, որ, ըստ վիճակագրության, այսօր յուրաքանչյուր հինգերորդ երեխան ավելորդ քաշ ունի։ Դրա հիմնական պատճառը սննդային խանգարումն է և ծնողների վատ օրինակը։ Որպեսզի մայրիկներին և հայրիկներին օգնի երեխաների համար ճիշտ սննդակարգ կազմել, բժիշկը նշել է մի քանի ոսկե կանոն, որը թույլ չի տա երեխային ամռանը գիրանալ:
Այսպիսով, նա խորհուրդ է տալիս երեխաների սննդակարգում ներառել ավելի շատ սպիտակուցներ, որոնք օգտակար են նրանց աճի համար, և բացառել «դատարկ կալորիաները», որոնք, ի թիվս այլ բաների, վերացնում են ախորժակը: Դրանք են թխվածքաբլիթները, կոնֆետներն ու այլ հրուշակեղենը։ Միևնույն ժամանակ, կարևոր է բարձրացնել երեխաների սննդակարգի կալորիականությունը 15%-ով, քանի որ նրանց ավելի շատ էներգիա է պետք բացօթյա խաղերի և ամառային այլ ակտիվ գործունեության համար:
Մեշչերյակովան նաև խորհուրդ է տվել սննդակարգում ներառել մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև ավելացնել ջրի քանակը, քանի որ ամռանը ջրազրկման վտանգը մեծանում է: Ըստ նրա՝ երկուսից յոթ տարեկան երեխաները պետք է օրական խմեն առնվազն մեկ լիտր ջուր, յոթից տասներկու տարեկանները՝ առնվազն մեկուկես լիտր: Բացի այդ, ծնողները սննդակարգում պետք է նվազագույնի հասցնեն գազավորված ջրերի քանակը։
«Ցանկացած գազավորված ըմպելիքի մեջ հսկայական քանակությամբ շաքար կա, իսկ շոգ օրերին երեխան կարող է այն շատ խմել։ Կարիեսը ամենասարսափելի հետևանքը չէ։ Քաղցր գազավորված ըմպելիքն ավելի շատ խմելու ցանկություն է առաջացնում, իսկ շաքարի և քիմիական հավելումների հսկայական չափաբաժիններն առաջին հերթին հարվածում են նյութափոխանակությանը», - եզրափակել է փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին