Մգեցված ապակիներով երթևեկելու համար վարչական տույժի չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով. ՆԳ փոխնախարար
«Պահանջը վերաբերում է բոլորին, հարցադրումը պետք է ուղղել Ձեր կողմից նշված կառույցներին, որովհետև ես անձամբ չեմ տեսել մեքենաները, բայց կարծում եմ, որ գործընկերները, եթե դեռ չեն հեռացրել թաղանթները, ապա շատ կարճ ժամանակահատվածում կապահովեն»,-կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ են կառավարության անդամները, Գլխավոր դատախազին ուղեկցող մեքենան շարունակում երթևեկել մգեցված ապակիներով ծառայողական մեքենաներով:
Փոխնախարարը հայտնեց, որ ոստիկանները կարող են անկաշկանդ մոտենան և արձանագրություն կազմեն մգեցված ապակիներ ունեցող մեքենաներով երթևեկող վարորդների նկատմամբ:
Արփինե Սարգսյանը հայտնեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համապատասխան դրույթով, ըստ որի վարչական պատասխանատվություն է նախատեսվում ապակիների լուսաթափանցելության չափի ստանդարտների խախտման համար, կիրականացվեն տույժեր, որոնց չափը նախատեսված է ԵԱՏՄ համապատասխան ակտով, որին միացել է ՀՀ-ն:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ եթե չկա ներքին օրենսդրությամբ խնդրի կարգավորում, ապա գործում է ԵԱՏՄ կանոնակարգը, ինչն էլ գործի են դրել, իսկ ոստիկաններն ունեն համապատասխան սարքավորումներ ապակիների լուսաթափանցելիությունը որոշելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշումը մեղմացնելը մեծ իրարանցում է առաջացրել ՔՊ-ի ներսում
- «Մգեցված ապակիների ստուգման նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «կպնելը»»
- Կուժն ու կուլան մեր գլխին է ջարդվում՝ սրանք շատ են, այստեղից պոկենք, բռնենք. բողոքում են վարորդները
- Մգեցված ապակիները վնասակար են. Հարցում
- Ավտոմեքենաների մգեցված ապակիների տուգանքի մասին օրենքը չի գործել սարքավորումներ չունենալու պատճառով. Փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան