Բրազիլիայի նախկին նախագահին կոռուպցիայի համար դատապարտել են գրեթե 9 տարվա ազատազրկման
Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանը նախկին նախագահ Ֆերնանդու Կոլոր դի Մելուն դատապարտել է 8 տարի 10 ամսվա ազատազրկման՝ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Իզեստիա․ռու»-ն։
Նշվում է, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2010-2014 թվականներին մոտ 4 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ, երբ նա զբաղեցնում էր սենատորի պաշտոնը: Մեղադրող կողմի տվյալներով՝ «Petrobras» ազգային նավթագազային ընկերության դուստր ձեռնարկություններից մեկում ապօրինի կերպով պայմանագրերի կնքմանը նպաստելու համար կատարվել է մոտ քառասուն վճարում։
Ինչպես նշել է դատավորը, նախկին նախագահն օգտագործել է իր քաղաքական ազդեցությունը պայմանագրերի կնքմանը նպաստելու համար, ինչպես նաև պարզվել է, որ պետական ծառայողները ապօրինի գործունեությամբ են զբաղվել՝ անձնական հարստացման նպատակով։
Ֆերնանդու Կոլոր դի Մելուն Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1990-1992 թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները