Նիկոլը թռավ Արևմուտքի գիրկը, ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, որպեսզի տարածաշրջանից հեռացնի Ռուսաստանին. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Արցախի հանձնումը Ադրբեջանին մարսելու բան չէ։
Նիկոլը լրիվ փորձանք է. մի քանի ամիս առաջ հայտարարում է, որ որպես հայ-ադրբեջանական բանակցային հիմք ընդունում է ռուսական առաջարկները, բայց այսօր ԵՄ միջնորդությամբ բանակցում է Ալիևի հետ։
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը բացահայտեց ռուսական առաջարկների էությունը, որի համաձայն Արցախի կարգավիճակի վերաբերյալ քննարկումները թողնվում էին ապագային և խոսք անգամ չկար Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը։
Թռավ Արևմուտքի գիրկը, հրաժարվեց Արցախից, ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, որպեսզի տարածաշրջանից հեռացնի Ռուսաստանին՝ բավարարելով Արևմուտքին և թուրք-ադրբեջանական տանդեմին։
Դրա դիմաց երևի ստացավ Արևմուտքից և Թուրքիայից անվտանգային երաշխիքներ։
Բայց Արցախի հանձնումը մարսելի գործ չէ։
Կարծում եմ՝ Ռուսաստանը մնալու է Հարավային Կովկասում։
Խաղաղապահները մնալու են Արցախում։
Իսկ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան