Իրանի 220 բուժհաստատություն զբոսաշրջիկներին բժշկական ծառայություններ մատուցելու լիցենզիա ունի
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլահին ասել է, որ «Իրանի բժշկական կենտրոնները առողջապահական զբոսաշրջիկներին տարբեր բժշկական ծառայություններ են մատուցում»:
Բահրամ Էյնոլահին կառավարության նիստի շրջանակում «Իրան Պրես» լրատվական կազմակերպության հարցին ի պատասխան նշել է, որ «Իրանի նահանգների մեծ մասի 220 բժշկական կենտրոններ առողջապահական զբոսաշրջիկներին բժշկական ծառայություններ մատուցելու լիցենզիա են ստացել»։
Էյնոլահին այնուհետև հայտարարել է, որ «արտահանումներ են իրականացվում բժշկական սարքավորումների ոլորտում, և մեր վերջին արտահանումներից է «Սինա» վիրաբույժ ռոբոտը»։
«Մեր հպարտությունն է, որ երկրի կարիքների քառասուն տոկոսը բավարարվում է ներքին արտադրության միջոցով», ասել է նա։
Առողջապահական տուրիզմը կամ բժշկական զբոսաշրջությունը զբոսաշրջության այն ճյուղն է, որտեղ մարդը մեկնում է այլ երկրներ՝ նպատակ ունենալով օգտվել առաջադեմ բժշկական հաստատություններից և բուժել հիվանդությունները։ Այս երևույթը ստեղծվել և նկատվել է այն ժամանակ, երբ իրենց երկրում շատ հիվանդներ հնարավորություն չեն ունեցել օգտվել բժշկական և բուժման սարքավորումներից կամ մարդիկ մեկնել են այլ երկրներ բուժման ծախսերը նվազեցնելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին