Կառավարությունն այսօր հաստատեց Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը
Գործադիրն այսօր չզեկուցվող 64 նախագծերի հետ միասին ընդունեց Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:
Նախագծով նախատեսվել են գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում ), սահմանվել է գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը և գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ):
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`
1)աշխատավարձի մոտավոր հաշվարկը` 14,8 մլն դրամ.
83200 (Բազային աշխատավարձ) * 6.1 (գործակից) * 12 (ամիս) =6.090.240
83200 (Բազային աշխատավարձ) * 4.9 (գործակից) *12 (ամիս) = 4.892.160
83200 (Բազային աշխատավարձ) * 3.3 (գործակից) *12 (ամիս) = 3.294.720
2)Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝ 2 մլն դրամ.
Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:
3)Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել»:
Ստացվում է, որ երեք աշխատակցի ամսական կվճարեն համապատասխանաբար 507 500, 407 600 և 274 500 դրամ աշխատավարձ։
Ծախսերի մեջ չի մտնում պաշտոնաթող վարչապետի կենսաթոշակը` որը գործող աշխատավարձի 70 %-ի չափով է:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 4.4 մլրդ դրամ հատկացրեց 15.1 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար
- Կառավարությունը թմրամիջոց և հոգեմետ նյութ օգտագործած ոստիկաններին թույլ չի տա մասնակցել հավելավճար ստանալու ատեստացիաներին
- Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերվի միջազգային ստանդարտների. Ժաննա Անդրեասյան
- Կարգավորումները բերել էին խարդախությունների, երբ որոշակի փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էր փոխանցվում. Բադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան