Կառավարությունը 4.4 մլրդ դրամ հատկացրեց 15.1 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար
«Նախագծով նախատեսում ենք ֆինանսավորել 2023 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված օբյեկտներ և ճանապարահատվածներ, ինչպես նաև որոշ ճանապարահատվածների շինարարությունը, որոնք սկսվել են 2022 թ., բայց պետք է ավարտվեն 2023 թ.-ին»,-գործադիրի նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ զեկուցելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումը:
Նրա խոսքով՝ հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 15.1 կմ է, որից 7.2 կմ-ն միջպետական , 4 կմ-ն՝ հանրապետական և 3.9 կմ-ն՝ տեղական նշանակության ճանապարահատվածներ են:
«Նախագծով առաջարկում ենք ֆինանսավորել 4.4 մլրդ դրամ ֆինանսական միջոցներ, որից 4.3 մլրդ-ը շինարարական աշխատանքների համար և մնացածը կնախատեսվի տեխնիկական և հեղինակային հսկողության , երեք օբյեկտի նախագծերը պատվիրելու համար»,-հայտնեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը թմրամիջոց և հոգեմետ նյութ օգտագործած ոստիկաններին թույլ չի տա մասնակցել հավելավճար ստանալու ատեստացիաներին
- Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերվի միջազգային ստանդարտների. Ժաննա Անդրեասյան
- Կարգավորումները բերել էին խարդախությունների, երբ որոշակի փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էր փոխանցվում. Բադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան