ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա՝ քննարկելու դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ մոտ ապագայում կայցելի Թուրքիա՝ քննարկելու Շվեդիայի անդամակցության հարցը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մոտ ժամանակներս ես կայցելեմ Անկարա, որպեսզի շարունակեմ քննարկել Շվեդիայի՝ դաշինքին որքան հնարավոր է շուտ անդամակցելու հարցը»,- ասել է Ստոլտենբերգը, ով Նորվեգիայում մասնակցում է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Նա նշել է, որ դեռայդ այցի ժամկետը դեռ որոշված չէ։
Ֆինլանդիան և Շվեդիան անցյալ տարվա մայիսին ուկրաինական իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա բոլոր անդամների հավանությունը։ Սկզբում Թուրքիան արգելափակեց դիմումի գործընթացը, սակայն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրեցին անվտանգության հուշագիր, որը, ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի, հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները ՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի և զենքի մատակարարման սահմանափակումների հետ:
Մինչև 2023 թվականի սկիզբը Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը վավերացրել են ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը, սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկանում էին շվեդական հայտը դիտարկել ֆիննականից առանձին։ Մարտի 31-ի գիշերն ավարտվել է դաշինքի բոլոր անդամների կողմից ՆԱՏՕ-ին ուղղված Ֆինլանդիայի հայտի վավերացումը։ Շվեդիայի դիմումը դեռ չի ստացել Հունգարիայի և Թուրքիայի հավանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Շվեդիային ՆԱՏՕ շուտափույթ մուտք գործելու հույսեր չի թողնում
- ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը արգելափակելու մեջ Շվեդիան մեղադրել է Թուրքիային
- Էրդողանի ներկայացուցիչ. Շվեդիան կմիանա ՆԱՏՕ-ին Թուրքիայի պահանջը կատարելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան