ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը
Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը:
«Մենք քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ Բրյուսելում մայիսին քննարկված բոլոր թեմաներին՝ հաղորդակցությանը, անվտանգությանը և իրավունքներին, սահմանների դելիմիտացիային, խաղաղության պայմանագրին։
Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում: Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։
Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական հանրության հաջորդ հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա Իսպանիայում: Դա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, աջակցենք, ավելի մեծ առաջընթաց արձանագրենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միշելի հայտարարությունը հրապարակված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
- Մեկ ու կես ժամ տևած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումն ավարտվել է
- Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
- Քիշնևում Փաշինյանը զրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
- Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով. Փաշինյանն ու Ալիևն արդեն Քիշնևում են
- Քիշնևում այսօր նախատեսված է Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում