Ռուբեն Մելիքյան. Երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի պես, ապա դրա հիմքում միայն ու միայն քաղաքականությունն է
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Հայտնի տեսանյութում պատկերված ոստիկանն է՝ Դիլիջանի քրեականի պետ Բ.Տ.-ն, որ տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային։ Ու դրա ամբողջական պատասխանատուն նիկոլական հակահայ ու տմարդի ռեժիմն է։
Վստահ եմ՝ երեխայի բարեկամների մեջ կգտնվեն մարդիկ, որ կմտածեն՝ «Ինչու՞ են սրանք հարցը քաղաքականացնում. չէ՞ որ սա սովորական իրավական հարց է»։ Ու այդ մարդիկ գուցե երբեք էլ չհասկանան, որ երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի պես, ապա դրա հիմքում միայն ու միայն քաղաքականությունն է՝ այն է, որ քաղաքական բարձրագույն իշխանությունը, իր աթոռը պահելու համար, իր հլու-հնազանդ կամակատարներին պարգևատրում է անպատժելիությամբ։ Էդքան բան։
ՀԳ. Պարզվեց՝ դեպքն արդեն «բարեհաջող» կոծկվել է»։
Հարակից հրապարակումներ`
- Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար. Մանրամասներ՝ ՔԿ-ից
- Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. ArmLur.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան