Աշխարհահռչակ բժիշկ և գիտնական Սքոթ Հովարդը կնշանակվի ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյան գրում է․
«Լավագույն նվերը հունիսի 1-ին։
Աշխարհահռչակ բժիշկ և գիտնական, մանկական ուռուցքաբան - արյունաբան Սքոթ Հովարդը կնշանակվի ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն։ Միաժամանակ նա նաև կաշխատի որպես Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի պատվավոր կոնսուլտանտ և Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի գլխավոր խորհրդատու։
Սքոթ Հովարդը ԱՄՆ Թեննեսսիի համալսարանի պրոֆեսոր է, Սուրբ Հուդային մանկական հետազոտական հիվանդանոցի մանկական ուռուցքաբան, Resonance գլոբալ կազմակերպության գործադիր տնօրեն, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության գլխավոր քարտուղար (2017 - 2020), World Child Cancer USA տնօրենների խորհրդի նախագահ (2011 - 2018), Բարսելոնայի SJD հիվանդանոցի միջազգային զարգացման ղեկավար։
Նա հարյուրավոր գիտական աշխատանքների և մասնագիտական գրքերի համահեղինակ է, մանկական ուռուցքաբանության մեջ նշանավոր բազմաթիվ գիտական հետազոտությունների գլխավոր հետազոտող։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության Զարգացող երկներում մանկական ուռուցքաբանության կոմիտեն զարգացրել է 12 մուլտիդիսցիպլինար աշխատանքային խմբերից կազմված Գլոբալ առողջապահության կոմիտեի։ Համակարգել է Կենտրոնական ամերիկայի արյունաբանության և ուռուցքաբանության ասոցիացայի ստեղծումը, որը կազմված է 7 երկրների 8 քաղցկեղի կենտրոններից։
Շուրջ 15 տարի ղեկավարել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի Միջազգային ծրագրի կլինիկական հետազոտությունների, ենթակառուցվածքների զարգացման և հետազոտական հնարավորությունների ստեղծման գործընթացները։
Հիմնադրել և 6 տարի ղեկավարել է Ամերիկայի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության միության Կլինիկական ուղեցույցերի կոմիտեն։ Հիմնադրել է նաև նույն միության Գլոբալ առողջապահական հատուկ խումբը։
Հիմնադրել և ղեկավարում է Resonance գլոբալ կազմակերպությունը, որը ներկայումս օգտագործվում է 101 երկրների 302 բժշկական կենտրոնների, հազարավոր կլինիցիստների և գիտնականների կողմից։ Վերջին 10 տարում կազմակերպել և վարել է մոտ 1,000-ի հասնող մասնագիտական դասընթացներ՝ անգլերենով, իսպաներենով, ֆրանսերենով և պորտուգալերենով։
Հանդիսանում է Նեյրոբլաստոմայի գլոբալ միության և Սուր լեյկեմիաների հետազոտությունների և խնամքի միության համահիմնադիր։
Որոշ ժամանակ աշխատել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխամասում՝ Ժնևում, օգնելով ստեղծել ԱՀԿ Մանկական քաղցկեղի գլոբալ նախաձեռնությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան