Քիշնևում այսօր նախատեսված է Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև հանդիպում
Նիկոլ Փաշինյանն այսօր Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Քիշնևում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով Նիկոլ Փաշինյանը Մոլդովա` Քիշնև է ժամանել նախօրեին։ Նա տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին:
Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. ՀՀ ԱԳն խոսնակ
- ԱՄՆ-ն՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. Հույս ունենք արդյունավետ քայլ կլինի
- Եթե Փաշինյանն Արցախն ադրբեջանական է համարում, Շառլ Միշելն էլ Արցախը՝ ԼՂԻՄ է համարելու․ Շարմազանով
- Արցախի ՄԻՊ. Խիստ հիասթափեցնող է Շառլ Միշելի հայտարարությունը
- ԵՄ-ն մայիսի 31-ին Քիշնևում նախապատրաստում է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Շոլցի և Միշելի «մեծ հանդիպումը»
- Շառլ Միշելը՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ. Պետք է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից
- ԱԳՆ. Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան