Քիշնևում Փաշինյանը զրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը:
ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ն.Փաշինյանը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:
Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վարչապետը զրուցել է Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորայի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտայի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Քիշնևում այսօր նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով. Փաշինյանն ու Ալիևն արդեն Քիշնևում են
- Քիշնևում այսօր նախատեսված է Փաշինյան-Մակրոն-Շոլց-Միշել-Ալիև հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան