Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
Քիշնևում ընթանում է հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Ինչպես հայտնել է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպումն անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում:
Ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել,որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը:
Հարակից հրապարակումներ`
- Քիշնևում Փաշինյանը զրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
- Շառլ Միշելը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն Քիշնևում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը
- Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով. Փաշինյանն ու Ալիևն արդեն Քիշնևում են
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում