Կառավարությունը թմրամիջոց և հոգեմետ նյութ օգտագործած ոստիկաններին թույլ չի տա մասնակցել հավելավճար ստանալու ատեստացիաներին
«Ատեստացիայի սուբյեկտ են լինելու թե՛ ոստիկանության պետի տեղակալները, թե՛ մնացյալ խմբի ծառայողները»-կառավարության նիստում ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ զեկուցելով՝ Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը:
Նրա խոսքով՝ ոստիկանների ատեստացիան անցկացվելու է երեք փուլով, առաջին՝ ընդհանուր բաժնի թեստավորումն իրենից ներկայացնելու է ընդհանուր զարգացվածության ստուգում, երկրորդ՝ ստուգարքի փուլում ֆիզիկական և մարտական պատրաստականությունն է ստուգվում և մասնագիտական բաժնի թեստավորում, որը մասնագիտական կարողություններին է վերաբերելու:
Փոխնախարարը հայտնեց, որ թեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային պլատֆորմների միջոցով, իսկ հանձնաժողովներում երկու ՀԿ-ի ներկայացուցիչներ են ներառվելու՝ օբյեկտիվությունն ապահովելու համար:
Արփինե Սարգսյանն ասաց, որ կախված արդյուքններից՝ գերզանց, լավ կամ բավարար, կորոշվի հավելավճարների չափերը:
«Մի քանի հիմնական չափանիշներ ենք նախատեսել, որոնցով պետք է որոշենք, թե արդյոք անձը պետք է մասնակցի թեստավորմանը, թե ոչ: Դրանք երկու խոշոր խմբավորում են, առաջինը վերաբերում է թմրամիջոցի և հոգեմետ, հոգեներգործուն նյութի օգտագործմանը: Մինչև ատեստացիան կունենանք լիցենզավորված բժշկական կազմակարեպությունների կողմից իրականացրած փորձաքննություն, որի արդյունքների վրա եթե արդյուքները դրական լինեն, ապա անձին չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը»,-հայտարարեց ՆԳ փոխնախարարը:
Մյուս կարգավորմամբ էլ, ըստ նրա, եթե ոստիկանության ծառայողն ունի 20 մլն և դրան համարժեք դրամի տրամադրված վարկ և 91 և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն, ապա աայդ դեպքում նույնպես թույլ չի տրվի անձին մասնակցել ատեստավորմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերվի միջազգային ստանդարտների. Ժաննա Անդրեասյան
- Կարգավորումները բերել էին խարդախությունների, երբ որոշակի փաստաթղթերի կեղծմամբ գումարն այլ հաշիվներին էր փոխանցվում. Բադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան