Սյունիքում մեքենան գլորվել է ձորակը. Վարորդը հոսպիտալացվել է
Մայիսի 31-ին, ժամը 22։52-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է հարակից ձորակը. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի առաջին կմ-ին «Gaz 3102» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և շրջվել ձորակը (մոտ 10 մ), ինչի հետևանքով քարը գլորվել և վնասել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատը (մոտ 1 քմ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան