Քննիչը քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափի կաշառք
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող Ա.Լ.-ն քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափով կաշառք: Դատախազությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ քաղաքացի Ա.Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, չկատարելու, ինչպես նաև նրա կամ նրա մատնանշած անձի օգտին այլ ապօրինի գործողության համար քննիչ Ա.Լ.-ն քաղաքացիներ Ա.Վ.-ից և Ի.Գ.-ից ստացել է խոշոր չափերի՝ 4 մլն դրամ կաշառք, ինչպես նաև իր վարույթում քննվող տարբեր քրեական վարույթներով կեղծել է ապացույցներ:
2023 թվականի մայիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ա.Լ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը) և 349-րդ հոդվածի 2-րդ մասով (ապացույցները կեղծելը) (3 դրվագ):
2023 թվականի մայիսի 29-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան