Թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով քննիչներ են ձերբակալվել
Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներ են ձերբակալվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Panorama.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելը, անցնելը)»,- ասաց նա։
Գ.Աբրահամյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ գործը քննում է ԱԱԾ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան