Ադրբեջանը դժգոհ է հնգակողմ հանդիպման վերաբերյալ ֆրանսիական կողմի հայտարարությունից
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղ գործընթացում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի մեկնաբանության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունն ավանդաբար տրամադրվել է Շառլ Միշելի կողմից որպես բրյուսելյան ֆորմատի կազմակերպիչ։
«Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի՝ հանդիպման մասին միակողմանի հայտարարությունը չի արտացոլում, այլ խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ
- ԱՄՆ պետքարտուղարություն. Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար
- ԵԽ նախագահն ամփոփել է իր, Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ հանդիպումը
- Ինչ հարցեր են քննարկվել հնգակողմ հանդիպմանը
- Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
- Մեկ ու կես ժամ տևած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումն ավարտվել է
- Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
- Քիշնևում Փաշինյանը զրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
- Շառլ Միշելը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն Քիշնևում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան