Այվազովսկու հազվագյուտ գործը հանվել է աճուրդի
ARTinvestment.RU առցանց աճուրդը վաճառում է հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհանես Այվազովսկու «Նավը փոթորկոտ ծովում» 1883 թվականի հազվագյուտ ստեղծագործությունը և ռուս նկարիչ Գեորգի Արտյոմովի 1930-ականների առաջին կեսին ստեղծած «Առասպելաբանական տեսարան» հսկա աշխատանքը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Այվազովսկու աշխատանքը նախնական գնահատված է 3 000 000 ռուբլի, Արտյոմովի 15 000 000 ռուբլի։
ARTinvestment.RU-ի տնօրենի ներկայացմամբ, ընթացիկ աճուրդում ներկայացված է ծովանկարչի գրաֆիկական արվեստի հիանալի օրինակ։. «Նավը փոթորկված ծովում նկարչի ամենասիրելի թեման է, և նույնիսկ իր գրաֆիկայում Այվազովսկին առանձնակի ցայտունությամբ է փոխանցում նավի պայքարը տարերքի դեմ։ Հարկ է նշել, որ կատարողականության առումով նման նկարները շատ հազվադեպ են շուկայում»։
Ընդհանուր առմամբ, AI Auction-ի 482-րդ աճուրդների կատալոգում կա 26 լոտ՝ 12 նկար, օրիգինալ գրաֆիկայի 12 թերթ, մեկ սրբապատկեր և մեկ լոտ՝ 11 ճենապակյա ափսեներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան