Ասպրամ Կրպեյան. Հասարակությանը պետք է հստակ պատրաստել շատ կարևոր ճակատամարտի
«Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները հստակ որդեգրել են մի ճանապարհ՝ հայկական պետականության ջախջախում, վերացում»,- «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Նա նշեց, որ վտանգների մասին տևական ժամանակ խոսել են ու ժամանակը ցույց տվեց, որ իրենց մատնանշած վտանգները, ռիսկերը իրականություն են դարձել։
«Այս հանցախմբի ներկայացուցիչներն իրենց պարագլխի գլխավորությամբ ապրիկար չեն, անկարող չեն, անփորձ չեն, որ դրա հետևանքով մենք ունենք այս իրականությունը, այլ 2018 թվականից հենց դավադիր քաղաքականությամբ են եկել իշխանության և հենց այդ դավադիր քաղաքականությունն է, որ ամեն քայլափոխի, ամեն վայրկյան իրագործում են։ Դա մենք տեսնում ենք, ապրում ենք, տեսնում են գրեթե կես տարի շրջափակման մեջ գտնվող մեր սիրելի հայրենակիցները Արցախում, դա տեսնում են սահմանամերձ բնակավայրի բնակիչները, ովքեր անպաշտպան են մնացել թշնամական ուժերի դիմաց, Տեղ համայքնում, Սոթքում, որտեղ մարդիկ պարզապես ապավինում են իրենց անձնական ուժերին, նախաձեռնությանը, տարբեր անհատներից կազմված խմբերի նախաձեռնողականությանը, որ կարողանան իրենց կենսական, տարրական իրավունքներն իրացնեն»,- ասաց Կրպեյանը։
Նա համոզված է, որ այս իշխանությունները հրաժարվելու են թե հայկական արդար դատից, թե Արցախից, թե առհասարակ հայկական պետականությունից ու ինքնիշխանությունից։ Կարծում է, բոլորն արդեն վստահաբար դա գիտեն։
«Այս պահին բացի ազգային իշխանությունից, ունենք ամեն ինչ՝ կամք, ռեսուրս, պատմություն, իրավական փաստաթղթային հիմք մեր իրավունքների համար պայքարելու ու այդ իրավունքներն իրացնելու համար, պարզապես այս պահին չունենք մեկ գաղափարի շուրջ համախմբած ազգային դաշտ ու այդ գաղափարը հայկական պետականության գոյությունն է, այդ գաղափարը մեր կենսական պատմական հայրենիքում մեր արժանապատիվ գոյությունն ապահովելու վճռականությունն է։ Որ պահին այդ համախմբումը հաջողեցինք... Բայց դա հեշտ չի։
Հասարակությանը պետք է հստակ պատրաստել այն շատ կարևոր ճակատամարտին, որը պետք է ապահովի հայկական պետականության հարևատումն ու հավերժական գոյությունը»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրական գործողություններով հնարավոր է այլևս չթողնել որևէ հեռանկար ինքնիշխանություն ունենալու, ինչով էլ զբաղված է իշխանությունը. Սոս Հակոբյան
- Փաշինյանի պատկերացմամբ՝ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29800ք/կմ է.Վարդան Պողոսյան
- «Հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել իշխանություններին»
- Այս իշխանությունը փորձում է մարդկանց մոլորեցնել ու ի վերջո հանձնել Արցախը, Հայաստանի մի շարք բնակավայրեր. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան