«Գործում զղջալը» ձեզ չի փրկի այդ կիսովի պատասխանատվությունից․ Իշխանյան
Իրավապաշտպան ավետիք Իշխանյանը գրում է․
«ԿԻՍՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Քպ-ական ստրուկները,մեկը մյուսից ետևից, դեմքի երջանիկ, միաժամանակ՝ բութ արտահայտությամբ պաշտպանում , արդարացնում են, իրենց ստրկատիրոջ դավաճանական քայլերը։ Մի քանի օր առաջ ԱԺ խոսնակ՝ երջանիկ ապուշն ասաց, որ ինքը 100%-ով կիսում է վարչապետի Արցախն ուրանալու որոշումը, այսօր էլ մեկ այլ՝ ողորմելի հայացքով, բայց երջանիկ դեմքով, վարչապետ կոչեցյալի աշխատակազմ-ստրուկների ավագ ստրուկն ասաց, որ ինքը կիսում է վարչապետի կողմից Հայաստանի գյուղ-տարածքներ հանձնելու որոշումը։
Ա՛յ, տգետ ստրուկներ,հայերեն, որևէ միտք ոչ թե «կիսում» են, այլ համաձայն են այդ մտքի հետ, իսկ կիսում են հանցագործության, ձեր դեպքում՝ դավաճանության պատասխանատվությունը։
Եվ որևէ, այսպես կոչված, «գործում զղջալը» ձեզ չի փրկի այդ կիսովի պատասխանատվությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Նահապետյան. Թող Ալեն Սիմոնյանն իր մասնագիտական ունակություններն ի հայտ բերի ու ասի՝ ո՞ր քարտեզներն է հիմք ընդունում
- Եթե ադրբեջանական զորքերը դուրս չգան մեր տարածքից, մենք էլ դուրս չենք գա իրենց տարածքից. Ալեն Սիմոնյան