Ի՞նչ է սա նշանակում՝ մենք 2022 թվականին տո՞ն չենք ունեցել, թե հիշատակի օ՞ր չենք ունեցել. Արծվիկ Մինասյանը՝ Ֆինանսների նախարարին
«Պարգևավճարներին հատկացվել է ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 30%-ը, տարվա ընթացքում գումար չի ավելացվել, միան Քննչական կոմիտեում է եղել, որը պայմանավորված է եղել հաստիքների ավելացման փաստով»,-ԱԺ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
Նախարարը ներկայացրեց «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ իր ղեկավարած գերատեսչության կարգավորման ոլորտը:
Հովհաննիսյանը սակայն հաստատեց, որ կան ավելացումներ ընթացիկ ծախսերում, որը վերաբերում է տարբեր ոլորտներում միջոցառումների հետ կապված ծառայությունների մատուցման ավել պահանջարկի հետ:
Նախարարը հայտնեց, որ եղել է կապիտալ ծախսերի ավելացում, որը պայմանավորված է եղել 2022 թվականին հարկային եկամուտների ավել հավաքագրելու պատճառով:
Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչքան է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը՝ նշելով, որ բյուջեից կատարողականում առակա է միայն մեկ տող, որով հատկացվել է 234 մլն դրամ տեխնիկական պայմանների բարելավման, վարչական սարքավորումների ձեռքբերման համար:
Նախարարը հայտնեց, որ իր ձեռքի տակ եղած թղթերում ՊՈԱԿ-ի ամբողջական ֆինանսավորման տողը չի երևում և, խոստանալով ավելի ուշ ներկայացնել այն, հավելեց. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածության բարելավում տողով հատկացվել է 9 մլն դրամ, սակայն հանրային իրազեկում ծրագրով 860 մլն դրամ նախնական պլան է եղել և այնուհետև ավելացվել է մինչև 1 մլրդ 48 միլիոնի, որը 100%-ով իրականացվել է»:
«Տոների և հիշատակի օրերի ծրագրով նախատեսված 190 մլն դրամից փաստացի ծախսվել է 0: Ի՞նչ է սա նշանակում՝ տոների և հիշատակի օրերի ծրագիր նախատեսել 2022թ և այդ գումարը չծախսել: Այսինքը՝ մենք 2022 թվականին տո՞ն չենք ունեցել, թե հիշատակի օ՞ր չենք ունեցել»,-հարցրեց Մինասյանը և հետաքրքրվեց, թե այդ դեպքում «Քաղաքացու օր» տոնի համար որտեղից է 150 մլն դրամ հատկացվել:
Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ եթե բյուջեում նշված չէ, ապա դրանք պետական մկջոցներով չեն իրականացվել, իսկ150 մլն դրամ Անկախության տոնի կապակցությամբ այլ միջոցներից է ֆինանսավորվել :
Հարակից հրապարակումներ`
- Պարտքի սպասարկման ամենածանր ժամանակը գալու է 2025 թ.-ին՝ երբ բյուջեից 600 մլրդ դրամ վճարենք. Սուրեն Պարսյան
- ԱՀ ԱԺ-ում քննարկվել են պետական կառավարման մարմինների, մի շարք գերատեսչությունների բյուջեի կատարողականները
- Պարզ է՝ բոլոր մարդիկ, ովքեր կուտակումներ ունեն կենսաթոշակային ֆոնդերում, պետք է դժգոհ լինեն. Վահան Քերոբյան
- Պետական բյուջեից 999 մլն դրամ հատկացվեց համայնքների 28 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան