Բաքուն նպատակ ունի փակել Իրանի մշակութային խորհրդականի գրասենյակը
ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում իրազեկ աղբյուրը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը նպատակ ունի փակել Բաքվում ԻԻՀ Իրանի մշակութային խորհրդակցությունների գրասենյակը։ Վերջինս նշել է. «Գրասենյակի փակումը խորհրդականի հեռացումից հետո Ադրբեջանի համար պատրվակ է, հաշվի առնելով երկու երկրների միջև առկա տարաձայնությունները»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ տեղյակ աղբյուրը նշել է. «Հարևանների հետ հարաբերություններում Իրանի նպատակները միշտ բարի են եղել: Եվ Թեհրանը միշտ ցանկացել է լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները երկխոսության միջոցով, խուսափելով անտրամաբանական, զգացմունքային և լարվածություն ավելացնող գործողություններից: Հետևաբար այս կապակցությամբ որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը»:
Նա նաև նշել է. «Իրանը Բաքվում ունի մեծ քանակությամբ սեփականություն, և այդ սեփականության վերաբերյալ ադրբեջանական կողմի գործողությունները շտապողականության հետևանք են: Խնդիրը հնարավոր է լուծել երկխոսության միջոցով»:
PasrToday-ի փոխանցմամբ, Բաքվի էքսպանսիոնիստական ծրագրերին Թեհրանի հակազդեցությունից, հատկապես տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանները փոխելուն Իրանի դեմ լինելու հայտարարությունից հետո, Ադրբեջանը թշնամական դիրքորոշում է որդեգրել Թեհրանի նկատմամբ: