«Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին»
Կանանց աջակցման կենտրոնը հայտարարություն է տարածել Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու վերաբերյալ.
«Երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու և համագործակցության հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի հետ։
Կանանց աջակցման կենտրոնը, որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ բազմամյա աշխատանքային փորձ ունեցող կառույց, որը մշտապես խրախուսում է ընտանեկան բռնության ենթարկվող անձանց դիմել ոստիկանություն և ստանալ պաշտպանություն, խստորեն դատապարտում է ոստիկանության պաշտոնյայի կողմից նման անընդուների գործողությունը։ Այս դեպքն ու դրա ոչ բավարար դատապարտումը խաթարում են իրավապահ մարմնի նկատմամբ հասարակության վստահությունը, և զրոյացնում տարիներ շարունակ բռնության հաղթահարման, հասարակության շրջանում բռնության անթույլատրելիության ուղղությամբ ներդրված ջանքերը։ Միաժամանակ գտնում ենք, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը և քրեական վարույթ չհարուցելու մասին որոշումը համարժեք չեն նրա կատարած գործողությանը։
Ուստի, պատկան մարմիններից պահանջում ենք․
● Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, այդ քայլով հստակորեն ամրագրելով այն ուղերձը, որ բռնության մշակույթը իրավապահ համակարգում արմատախիլ է արվում։
● Քրեական վարույթ հարուցել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ՝ իրականացնելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանաի քննություն։
Կոչ ենք անաում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ և պահանջել, որպեսզի բռնություն գործադրած ոստիկանության պաշտոնյան ենթարկվի խստագույն պատասխանատվության՝ երկրում անպատժելիության մթնոլորտի հաղթահարման և բռնության դրսևորումների բացառման նպապտակով»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու՞ հենց հիմա, երբ գերագույն շանտղան Քիշնևում վարում է դավաճանական բանակցություններ.Ռուբեն Մելիքյան
- Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են․ Ոստիկանություն
- Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից, զղջացել արարքի համար. Մանրամասներ՝ ՔԿ-ից
- Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկում 16-ամյա տղային. ArmLur.am
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին