Էրդողանի երդմնակալության արարողությունը ներկա կլինեն 20 երկրի առաջնորդներ
Հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։ «Էրմենիհաբերի» հաղոդմամբ, երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աշխարհի 20 երկրի առաջնորդներ, 45 նախարար, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։
Արարողությանը ներկա կգտնվի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Սոմալիի, Ալժիրի և Բալկանյան երկրների նախագահները։
Նախատեսվում է, որ Էրդողանը Անըթկաբիր (Մուսաֆա Քեմալ Աթաթուրքի հուշադամբարան) այցից հետո ձիավորների ուղեկցությամբ կշարժվի դեպի նախագահական նստավայր։
Երդմնակալության արարողությունից հետո Էրդողանի առաջին հյուրը կլինի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Էմիր Մուհամմեդ բին Զայեդը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկյան մամուլ. «Ի՞նչ է նշանակում վերընտրված Էրդողանի 5 տարին Արևմուտքի համար»
- Իրեն կայսր զգացող էրդողանը հիմա ցանկացած քայլի կարող է գնալ․ Վիկտոր Սողոմոնյան
- Առաջիկայում Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն
- Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
- Մելքոնյան. Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ
- Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
- Պուտինը շնորհավորել է Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
- Թուրքիայում ըստ պետական լրատվամիջոցի՝ Էրդողանն է հաղթում, ըստ ընդդիմադիր լրատվամիջոցի՝ Քըլըչդարօղլուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան