ԿԲ. Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գներ
Հունիսի 2-ին, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0․24 դրամով և կազմել 387 դրամ:
Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, այսօր բացի դոլարից աճել է նաև եվրոյի և բրիտանական ֆունտի փոխարժեքը։
Մասնավորապես, եվրոյի փոխարժեքն աճել է 2․43 դրամով և կազմել 416.92 դրամ, բրիտանական ֆունտինը՝ 2.66 դրամով և կազմել 485․19 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքն էլ մնացել է անփոփոխ՝ կազմելով 4.78 դրամ։
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինն աճել է 139.03 դրամով և կազմել 24579.49 դրամ, արծաթի գինն աճել է 3.11 դրամով և կազմել 292.44 դրամ: